Հայաստանը Բագրատունյաց թագավորության օրոք

Բագրատունիներ

9-րդ  դարի վերջին արաբական խալիֆայությունը շատ էր թուլացել: Ճիշտ հակառակը, նրան ենթակա երկրները, այդ թվում  Հայաստանը, բռնել էին հզորացման ուղին:
Աշոտ Ա-կառավարել է 885-ից 890թթ.: Նրան թագավոր է օծել Գևորգ Գառնեցի կաթողիկոսը՝ օգոստոսի 26-ին՝ Բագարանում: Աշոտ Ա-ն դաշինք կնքեց Բյուզանդիայի հետ: Իրեն ենթարկեց Արծրունիներին և Սյունիքի իշխաններին:
Սմբատ Ա– կառավարել է 890-914թթ.: 893թ.-ին Բյուզանդիայի հետ կնքեց դաշինք:894թ.-ին ջախջախում է արաբներին Արագածոտն գավառի Դողս գյուղի ճակատամարտում, սակայն Նախճավան քաղաքի համար Սյունիքի և Վասպուրականի իշխանները վիճում են ու դիմում են Սմբատ Ա-ին: Սմբատը Նախճավանը հանձնում է Սյունիքի իշխաններին: Դրանից հետո Գագիկ Արծրունին անցնում է արաբների կողմը և 908թ.-ին արաբները նրան ճանաչում են Հայաստանի թագավոր, այսպես էլ երկիրը պառակտվում է և Սմբատը մատնվում է անհաջողության: 914թ.-ին արաբ զորավար, Ատրպատականի ամիրա Յուսուֆը Սմբատին գլխատեց և մարմինը գամեց Դվինի դարպասների վրա:
Աշոտ Գ Ողորմած-կառավարել է 953-977թթ.: Ստեղծեց մշտական բանակ: 961թ.-ին կառուցեց Անի մայրաքաղաքը: 963-964թթ. կառուցեց Անիի պարիսպների առաջին գիծը: Հայոց թագուհի Խոսրովանուշը Ձորագետի հովտում կառուցեց Սանահինի և Հաղպատի վանքերը: Աշոտ Գ-ին Անիում թագավոր օծեց Անանիա Մոկացի կաթողիկոսը: Նա ստացավ <<Ողորմած>> պատվանունը: Եղել է բարեգործ, օգնել է բոլոր կարիքավոր մարդկանց:
Սմբատ Բ-կառավարել է 977-990թթ.: 987թ.-ին Դվինի արաբական ամիրայությունը միացրեց իր թագավորությանը: 989թ.-ին Սմբատ Բ-ն կառուցեց Անիի պարիսպների երկրորդ գիծը:
Գագիկ Ա-կառավարել է 990-1020թթ.: 998թ. պարտության է մատնել արաբներին՝ Մամլան զորավարին: Ապահունիք գավառի Ծումբ գյուղի մոտ՝ Վահրամ Պահլավունի սպարապետի գլխավորությամբ: 10-րդ դարի վերջին ապրած, հայտնի հայ պատմիչ Ասողիքը ասել է, որ նա ամենահզոր Բագրատունյաց թագավորն էր, նա տիրացավ շատ բերդերի ու քաղաքների, գավառների ու հովիտների, Վայոց Ձորին, Արցախ աշխարհին, Ծաղկոտն և Կոգովիտ գավառներին:Կատրամիդե թագուհին՝ Գագիկ Ա-ի կինը, Անիում կառուցեց մայր տաճարը՝ Սբ. Կաթողիկեն:

<<Չկար մեկը, որ նրան սարսափ պատճառեր>>- Ստեփանոս Տարոնացի.

Оставьте комментарий