Նախագծային ուսուցում հասարակագիտությունից

1)Քաղաքացիական իրավունք                                                                                                                   1)Ինչ է քաղաքացիական իրավունքը:                                                                                                                   Գույքային և անձնական ոչ գույքային հարաբերություններ կարգավորող իրավունք, որը կառուցվում է այդ հարաբերությունների մասնակիցների կամքի ինքնավարության և գույքային առանձնացվածության մեթոդի հիման վրա։                                                                                                                                                         2)Քաղաքացու գործունակության տեսակները:                                                                                                     1. Իր գործողություններով քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իր համար քաղաքացիական պարտականություններ ստեղծելու ու դրանք կատարելու քաղաքացու ունակությունը (քաղաքացիական գործունակություն) լրիվ ծավալով ծագում է չափահաս, այսինքն` տասնութ տարեկան դառնալու պահից:

2. Տասնվեց տարին լրացած անչափահասը կարող է լրիվ գործունակ ճանաչվել, եթե նա աշխատում է աշխատանքային պայմանագրով կամ ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ:

Անչափահասին լրիվ գործունակ ճանաչելը (էմանսիպացիա) կատարվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման հիման վրա` ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ, իսկ նման համաձայնության բացակայության դեպքում` դատարանի վճռով:

Ծնողները, որդեգրողները և հոգաբարձուն պատասխանատվություն չեն կրում լրիվ գործունակ ճանաչված անչափահասի պարտավորությունների, մասնավորապես նրա կողմից պատճառված վնասի հետևանքով առաջացած պարտավորությունների համար:

3. Այն դեպքում, երբ օրենքով թույլատրվում է ամուսնանալ մինչև տասնութ տարեկան դառնալը, քաղաքացին լրիվ ծավալով գործունակություն է ձեռք բերում ամուսնանալու պահից:

Ամուսնության հետևանքով ձեռք բերված գործունակությունը լրիվ ծավալով պահպանվում է նաև մինչև տասնութ տարեկան դառնալն ամուսնալուծվելուց հետո:

Ամուսնությունն անվավեր ճանաչելիս` դատարանը կարող է վճիռ կայացնել դատարանի կողմից որոշված պահից անչափահաս ամուսնու գործունակության լրիվ կորստյան մասին:

3)Քաղաքացիական իրավունքի պաշտպանություն:

Քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է`

1) իրավունքը ճանաչելով.

2) մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելով.

3) իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կանխելով.

4) առոչինչ գործարքի անվավերության հետևանքները կիրառելով.

5) վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելով և դրա անվավերության հետևանքները կիրառելով.

6) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտն անվավեր ճանաչելով.

7) դատարանի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին հակասող ակտը չկիրառելով.

8) իրավունքի ինքնապաշտպանությամբ.

9) պարտականությունը բնեղենով կատարելուն հարկադրելով.

10) վնասներ հատուցելով.

11) տուժանք բռնագանձելով.

12) իրավահարաբերությունը դադարեցնելով կամ փոփոխելով.

13) օրենքով նախատեսված այլ եղանակներով:

4)Գործարքներ                                                                                                                                                   Գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:

Գործարքների տեսակները                                                                                                                                1)Գործարքները կարող են լինել երկկողմ կամ բազմակողմ (պայմանագիր), ինչպես նաև` միակողմ:                                                                                                                                                          2)Պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմի (երկկողմ գործարք) կամ երեք ու ավելի կողմերի (բազմակողմ գործարք) համաձայնեցված կամքի արտահայտությունը:                     3)Օրենքին, այլ իրավական ակտերին կամ կողմերի համաձայնությանը համապատասխան միակողմ գործարք կնքելու համար անհրաժեշտ և բավարար է մեկ կողմի կամքի արտահայտությունը:                                                                                                                                                                                                                                                                                                                Գործարքների ձևերը                                                                                                                                      1)Գործարքները կնքվում են բանավոր կամ գրավոր (հասարակ կամ նոտարական) ձևով:                2)Գործարքը, որը կարող է կնքվել բանավոր, համարվում է կնքված նաև այն դեպքում, եթե անձի վարքից ակնհայտ է գործարք կնքելու նրա կամքը:                                                                                    3)Օրենքով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերում լռությունը համարվում է գործարք կնքելու կամքի արտահայտություն:

                                                                                                                                                                           2)Ընտանիքի հոգեբանություն                                                                                                                      ա)Ինչ է ընտանիքը:Ընտանիքի ինչ տեսակներ կան:                                                                                  Ընտանիքը հիմնված է ամուսնության կամ նեղ արյունակցական կապերի հիման վրա։ Ընտանիքի անդամները միմյանց հետ կապված են համատեղ կյանքով, փոխադարձ օգնությամբ, փոխադարձ բարոյական պատասխանատվությամբ։ Ընտանիքում են ստեղծվում երեխայի առաջին իդեալները, կարողությունները, որոնք անհրաժեշտ են երեխային հասարակությունում հաստատվելու, իր ուրույն տեղը գտնելու համար։ Հենց ընտանիքն է կոչված երեխային ապահովել ընհանուր, բազայական գիտելիքներով։                                                                                                                          Ընդունված է տարբերել ընտանիքի մի քանի տեսակ.

ա) պարզ (միջուկային կամ նուկլեար). բաղկացած է ամուսնական զույգից և զավակներից.
բ) բարդ, երբ ծնողներից և զավակներից բացի, կան նաև տատիկ-պապիկներ, կամ ամուսինների ազգականներից մեկը կամ մի քանիսը, որդեգրված կամ էլ խնամքի տակ գտնվող երեխա (երեխաներ):
Ըստ  երեխաների թվի՝ ընտանիքները լինում են`
ա) սակավազավակ՝ 1–2 երեխա, որը բավարար չէ բնական աճն ապահովելու համար.
բ) միջին թվով՝ 3–4 երեխա, որը բավարար է վերարտադրության և ներխմբային շարժ առաջացնելու համար.
գ) բազմազավակ՝ 5 և ավելի երեխա, որը փոքր-ինչ ավելի է սերնդի բավարար վերարտադրության համար:
Ըստ ամուսնության ձևի՝ ընտանիքները լինում են մենամուսնական (բաղկացած է 1 զույգից՝ 1 կին ու 1 տղամարդ) և բազմամուսնական (ամուսիններից մեկն ունի մի քանի ամուսնական զուգընկեր): Միջին Արևելքի և որոշ այլ  երկրներում օրենքով թույլատրվում է բազմամուսնությունը, որտեղ 1 տղամարդը կարող է ունենալ մեկից ավելի կին:
Տարբերակում են նաև լրակազմ ընտանիք, երբ համատեղ ապրում են ամուսիններն ու զավակները, և ոչ լրակազմ, երբ նրանցից մեկը բացակայում է: 

բ)Ամուսնություն և ամուսնալուծություն                                                                                                  Ամուսնություն, տղամարդու և կնոջ` պատմականորեն ձևավորված, հասարակության կարգավորվող հարաբերությունների ձև է, որի գլխավոր նպատակն ընտանիք ստեղծելն է և որով սահմանվում են ամուսինների իրավունքներն ու պարտականությունները միմյանց, զավակների և հասարակության նկատմամբ:

Ամուսնության համար անհրաժեշտ են կնոջ և տղամարդու ամուսնական տարիքի հասնելը, փոխադարձ կամավորությունն ու համաձայնությունը: Ամուսնությունը գրանցվում է ամուսնաընտանեկան օրենսդրությամբ սահմանված կարգով, որով հաստատվում է ամուսինների իրավահավասարությունը՝ անկախ ռասայական և կրոնական պատկանելությունից:                                                                                               Ամուսնալուծությունը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում՝ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև դատական կարգով:                                                                                                                                                                                                                                                                                    գ)Ժառանգություն                                                                                                                                            Ժառանգության բացման պահից (ժառանգության բացման ժամանակ է համարվում քաղաքացու մահվան օրը կամ դատարանի կողմից քաղաքացուն մահացած ճանաչելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելու օրը) 6 ամսվա ընթացքում ժառանգատուի օրինական ժառանգներին ժառանգությունն ընդունելու իրավունք է ընձեռվում: ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը (այսուհետ՝ օրենք) սահմանում է օրինական ժառանգների շրջանակը` խմբավորելով դրանք ըստ իրարահաջորդ չորս հերթերի (տե՛ս նախորդ համարի «Որոշ տեղեկություններ ըստ կտակի ժառանգության մասին» հոդվածը կամ օրենքի 1216-1219 հոդվածները), ինչպես նաև այն անաշխատունակ անձանց, որոնք մինչև ժառանգատուի մահն առնվազն մեկ տարի գտնվել են նրա խնամքի ներքո: Ըստ օրենքի այլ ժառանգների առկայության դեպքում նրանք ժառանգությունը ստանում են այն հերթի ժառանգների հետ միասին, որը ժառանգության է հրավիրվում: Յուրաքանչյուր հաջորդ հերթի ժառանգները ժառանգության իրավունք են ձեռք բերում նախորդ հերթի ժառանգների բացակայության դեպքում, դա կարող է լինել, օրինակ, այն դեպքում, երբ այդ հերթի ժառանգները հրաժարվում են ժառանգությունից: Բերենք հետևյալ օրինակը. մահացած ժառանգատուն ունի ամուսին (առաջին հերթի ժառանգ) և երկու եղբայր (երկրորդ հերթի ժառանգ) : Ժառանգատուի ամուսինն օրենքով նախատեսված ժամկետում (6 ամիս) չի ընդունում այն, այս դեպքում ժառանգատուի եղբայրները ձեռք են բերում ժառանգության իրավունք: Ուշադրություն դարձրեք, որ մեր օրինակում ժառանգությունն ընդունելու համար նախատեսված ժամկետն ավարտվել էր, բայց քանի որ եղբայրների ժառանգության իրավունքն առաջացել էր ժառանգատուի ամուսնու՝ ժառանգությունը չընդունելու ուժով, նրանք հնարավորություն են ստանում ընդունելու ժառանգությունը սահմանված 6 ամսյա ժամկետի ավարտից հետո 3 ամսվա ընթացքում:                                                                                                                                                                                                                                                                                                          դ)Որդեգրման կարգ Հայաստանում                                                                                                                  Որդեգրումը կատարում է դատարանը՝ երեխային որդեգրել ցանկացող անձի (անձանց) դիմումով։ Երեխայի որդեգրումը հաստատելու մասին գործի քննությունը դատարանը կատարում է հատուկ վարույթի՝ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Երեխաների որդեգրումը հաստատելու մասին գործերը դատարանը քննում է խնամակալության և հոգաբարձության մարմնի և որդեգրել ցանկացող անձի պարտադիր մասնակցությամբ։ Երեխայի որդեգրման համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) եզրակացությունը՝ որդեգրման հիմնավորվածության և այդ որդեգրումը որդեգրվող երեխայի շահերին համապատասխանելու մասին` նշելով որդեգրվող երեխայի և որդեգրողի (որդեգրողների) անձնական շփումների փաստի վերաբերյալ տեղեկություններ: Երեխաներին որդեգրման հանձնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում որդեգրողների ընտանիքներում երեխաների կյանքի և դաստիարակության պայմանների վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով: Որդեգրված երեխայի և որդեգրողի (որդեգրողների) իրավունքներն ու պարտականությունները ծագում են որդեգրման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից: Դատարանը պարտավոր է երեխայի որդեգրումը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում այդ վճռի քաղվածքն ուղարկել քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին՝ ըստ վճիռ կայացնելու վայրի։ Երեխայի որդեգրումը ենթակա է պետական գրանցման` «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s