Հոգատարություն

Լոռու ձմեռանոցներից մեկի մոտ փափախը գլխին, մազոտ դեմքով մի ծերունու հանդիպեցինք։

— Բարի աջողու՛մ, որսի եք գնու՞մ,- հարցրեց նա մեր հրացաններին նայելով։

— Հա՛, կխտարի ենք գնում,- հաստատեց ընկերս։

— Բա սելը որդի՞ բերեմ,- լուրջ դեմքով և գործնական հարցրեց ծերունին։

— Հարկավոր չի, բիձա՛, նեղություն մի քաշի,- զգացված պատասխանեցի ես ու հետն էլ մտածում եմ.

«Տես ի՜նչ ջիգյարով մարդիկ են, է՜, մեր լոռեցիները»։

Ծերունին զարմացած վեր քաշեց թավ հոնքերը ու անկեղծ կարեկցությամբ հարցրեց.

— Բա առանց սելի ո՞նց կլի՜ … Բա էնքանը ո՞նց եք բերելու…

Երեկոյան դեմ, եիբ լեռներից իջնում էինք հոգնած ու դատարկաձեռն, այն ժամանակ միայն հասկացա, որ լոռեցին ձեռք է առել մեզ։   «Բա սելը որդի՞ բերե՜մ … Բա առանց սելի ո՞նց կլի՜ …»։

 

Աղբյուր՝ Վախթանգ Անանյան, «Լեռներ հայրենի», Երևան, 1963թ.

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s