Ընկերներին ճանաչում են դժվար պահերին

Մի ժամանակ աղվեսն ու ոզնին մոտ ընկերներ էին։ Ոչ գիշերն էին իրարից բաժանվում, ոչ ցերեկը։ Մի անգամ աղվեսի սիրտը խաղող ուզեց։ Նա կանչեց ոզնուն։ Ոզնին վախենում էր տանտիրոջից, իսկ աղվեսը նրան համոզում էր.
— Քանի դեռ ես քո հետ եմ,- ասաց աղվեսը,- պետք չէ վախենալ տանտիրոջից, քանի որ ես հարյուրավոր հնարքներ գիտեմ, թե ինչպես հեռու մնալ փորձանքից։ Իսկ դու քանի՞ հնարք գիտես.
— Ես… Ընդհամենը երեք, բայց ճիշտ,- պատասխանեց նրան ոզնին։
Նրանք գնացին։ Ոզնին զգույշ էր, քանի որ ընդամենը երեք հնարք գիտեր և վախենում էր ծուղակի մեջ ընկնել։ Հասավ առաջին վազին և սկսեց շոշափել։ Իսկ աղվեսը, իմանալով շատ հնարքներ, մի խաղոցի վազից վազում էր դեպի մյուսը, հետո ընտրեց ամենահասած խաղողը և հանկարծ ընկավ ծուղակը։
-Օյ, օյ, եղբայր ոզնի, փրկիր ինձ,- լացում էր աղվեսը։
Ոզնի  փորձեց ազատել նրան, բայց չկարողացավ։ Այդ ժամանակ հեռվում հայտնվեց խաղողի վազի տերը։ Աղվեսը ոզնուն խնդրեց օգտագործել իր հնարքներից մեկը, քանի որ իրենը վախից մոռացել էր։ Ոզնին սովորեցրեց նրան, որ երբ տերը գա, հնազանդ ձևացիր, եղիր բարի նրա հանդեպ, քանի դեռ թակարդը չի բացվել։Իսկ հետո, ինքդ գիտես, հենց ազատվես, փախիր։ Իսկ տերը ավելի ու ավելի էր մոտենում։ Տեսնում է, որ թակարդի մեջ աղվես է ընկել, շատ էուրախանում։ Որոշում է, որ իր պառավի համար լավ օձիք կլինի։ Բայց աղվեսը սկսում է նրա շուրջը պտտվել , ողբալիորեն ոռնալ և նրա ձեռքերը լիզել։ Տանտերը հավատում է աղվեսին և բացում է թակարդը։ Իսկ նրան միայն դա էր պետք, վազեց ինչքան ուժ ուներ։ Բարձրանում է բլրի գագաթը և սկսում է ջղայնացնել նրան։
-Դե սպասիր,-գոռում է տանտերը,- մեկ անգամ էլ կբռնեմ քեզ։
Եվ պատկերացրեք` մի քանի օր հետո աղվեսը նորից է կանչում ոզնուն գնալու խաղող հավաքելու։

-Դու արդեն մոռացել ես ծուղակը,- զարմանում է ոզնին։

-Ինչից վախենամ, ես դեռ հարյուրավոր հնարներ գիտեմ։

Եվ ամեն ինչ պատահեց այնպես, ինչպես առաջին անգամ։ Նորից աղվեսն ընկավ ծուղակը և ոզնուն խնդրեց բացել։

 

http://allforchildren.ru/diafilm/diafilm293.php

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s