Հիշողություն

Հիշողությունը մարդու փորձի մտապահումը, պահպանումը և հետագա վերարտադրումն է: Մարդու հիշողությունն իրենից բարդ երևույթ է ներկայացնում: Այն ունի մի շարք գործընթացներ, հոգեբանական առանձնահատկություններ: Հիշողությունն ընկած է մյուս հոգեկան գործընթացների հիմքում:

Ըստ ծագման հիշողություն լինում է`

ֆիլոգենետիկական, որը ներառում է ժառանգական մեխանիզմների միջոցով ծնողների կողմից ստացված ինֆորմացիան: Այն դրսևորվում է անպայման ռեֆլեքսների և դրանց զուգորդությունների՝ բնազդային գործողությունների ձևով:

Օնտոգենետիկական հիշողությունը կազմում է մարդու անհատական զարգացման ընթացքում ձեռք բերած ինֆորմացիան:

Ըստ մարդու գործունեության նպատակի հիշողությունը լինում է՝

Ոչ կամածին հիշողության դեպքում մարդն իր առջև նպատակ չի դնում ընկալածը պահպանելու և վերարտադրելու համար:

Կամածին հիշողության դեպքում մարդն իր առջև նպատակ է դնում ընկալվածը պահպանելու և վերարտադրելու: Մարդու կյանքի առաջին տարիներին գիտելիքների, կենսափորձի կուտակման և վարքի իրագործման հիմնական մեխանիզմը ոչ կամածին է: Վաղ մանկության տարիներին երեխան իր առջև չի կարող գիտակցորեն շրջապատի երևույթները կամ մեծահասակների խոսքը մտապահելու և անհրաժեշտության դեպքում վերարտադրելու խնդիր դնել: Տարիքի մեծացման հետ զուգընթաց քանի գնում մեծանում է կամածին հիշողության դերը:

Ըստ հոգեկանում ընկալված ինֆորմացիայի պահպանման տևողության առանձնացվում են՝

Կարճատև հիշողություն- ինֆորմացիան մեկ անգամ ընկալելուց հետո մտքում պահելու և վերարտադրելու երևույթն է: Ընկալումից մինչև վերրտադրության ավարտը տևում է մի քանի վայրկյան:

Երկարատև, տևական, երկարաժամկետ հիշողության դեպքում ընկալված ինֆորմացիան պահվում  շատ երկար՝ կրկնելոը և վերարտադրելու շնորհիվ:

Օպերատիվ հիշողություն, որն ընկած է կարճատև և երկարատև մակարդակների միջև: Դրանց օգնությամբ ապահովվում է մարդու ընթացիկ գործունեությունը, այդ գործության մեջ մտնող գործողությունների և գործառնությունների կատարումը:

Ըստ մտապահվող նյութի բնույթի լինում է՝

Շարժողական հիշողությունը, որն անհատի կողմից իր իսկ կատարած շարժումներն ու դրանց համակարգերը մտապահելու, պահպանելու և վերարտադրելու երևույթն է:

Պատկերավոր հիշողություն դեպքում ինֆորմացիան մտապահվում և վորարտադրվում է մտապատկերների միջոցով- տեսողական, հոտառական, լսողական…:

Հուզական հիշողությունը հույզերի ու հուզական վիճակների մտապահումն ու վերարտադրումն է:

Խոսքային տրամաբանական կամ սիմվոլիկ հիշողությունը բառերի, հասկացությունների ձևով արտահայտված ինֆորմացիայիմտապահումն ու վերարտադրումն է:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s