Ամանորը գալիս է

amanՏարին ավարտվում է, և բոլորս որևէ լավ բանի ակնկալիքով անհամբեր սպասում ենք Նոր տարվան, սպասում ենք հրաշքի. չէ՞ որ Ամանորն իր մեջ ինչ-որ կախարդական ուժ ունի…Թվում է՝ Նոր տարին իր հետ նոր կյանք է բերելու՝ ավելի լավը, ավելի հաջող և ուրախ։ Այս վերջին ամիսը սպասումով լի ամիս է, որն ավելի դանդաղ է անցնում, բայց, այնուամենայնիվ, այս մեկ ամիսն էլ կանցնի այնքան շուտ, ինչպես մեր կյանքի մյուս բոլոր ամիսները։ Սիրում եմ Ամանորը, քանի որ այդ օրը բոլորը հավատում են ինչ-որ հրաշքի իրականացման, ինչպես նաև ես։  Ուզում եմ որ 2018-ին ոչ մի երազանք անկատար չմնա։ Ոչ մեկ չզգա միայնություն և տխրություն։ 2018-ն իր հետ երջանկություն, խաղաղություն ու հաջողություն բերի…ama
Ամանորին միշտ ամփոփում եմ տարվա ձեռքբերածս, ապրածս տարիները և ամենակարևորը բացթողումները։ Շատ երջանիկ և տխուր օրեր եմ ունեցել իմ կյանքում, և այս տարին ես կավարտեմ ժպիտով, որպեսզի գալիք տարին ժպիտով սկսվի։ Ես այս մեկ տարում շատ եմ փոխվել։ Դարձել եմ ավելի ուժեղ, սկսել եմ ավելի շատ շփվել։ Իմ կյանքում էլ չկան շատ մարդիկ, որոնք ուղղակի ինձ համար կյանքի փորձ էին։Անցել եմ դժվարությունների միջով, որոնք ուղղակի եղել են խոչընդոտներ, և ես հաղթահարել եմ։ Այս տարի մեծ հավատով եմ սպասում ինչ-որ հրաշքի, որը կփոխի իմ ամբողջ կյանքը։

Հավատում եմ հրաշքներին, երբ գալիս է Ամանորը…

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s