Նախադպրոցական տարիքի երեխաների ֆիզիկական դաստիարակության մեթոդիկա

Նախադպրոցահասակ երեխայի ընդհանուր զարգացման գործընթացն առաջին հերթին պայմանավորված է նրա ֆիզիկական զարգացման աստիճանով:Միայն ֆիզիկապես առողջ և առույգ երեխայի հոգոեկանն է ենթակա լիարժեք զարգացման: Ֆիզիկական զարգացման լավագույն միջոցը ֆիզիկական դաստիարակությունն է, որի անհրաժեշտությունն առավել կարևորվում է ն/դ տարիքում:

Ֆիզիկական դաստիարակության կարգախոսը Ժ.Ժ Ռուսոյի  <<Առողջ մարմնում` առողջ հոգի>> հանրահայտ ձևակերպումն է:

Երեխայի ֆիզիկական զարգացումն իրենից ներկայացնում է բնականոն կենսաբանական գործընթաց,որի ընթացքում .

-կառուցվում է երեխայի ֆիզիկական մարմինը

-կոփվում է օրգանիզմը և ամրապնդվում է առողջությունը

-զարգանում են հիմնական շարժումները

-ձևավորվում են շարժողական կարողություններ ու հմտություններ

-ձեռք են բերվում ֆիզիկական հատկություններ և որակներ

-դրսևորվում է ֆիզիկական ակտիվություն և որոշակի կենսակերպ:

Ֆիզիկական զարգացման նպատակը լայն առումով առողջության պահպանումն է ու ամրապնդումը, առողջ  ապրելակերպի  հաստատ հաստատումը:

Ֆիզիկական դաստիարակությունը ֆիզիկական և սպորտային  գործունեության  հիման վրա կառուցվող , հատուկ կազմակերպված և նպատակաուղղված մանկավարժական գործընթաց է , որի նպատակը երեխայի ֆիզիկական զարգացումն է:

Ն/դ-ի ֆիզիկական դաստիարակության նպատակը երեխայի առողջության պահպանումն է ու ամրապնդումը, շարժաղական և կուլտուր-հիգիենիկ ունակությունների ձևավորումը, ֆիզիկական որակների և կուլտուրայի դաստիարակությունը:

Ֆիզիկական դաստիարակության խնդիրները ըստ Գ.Վ. Խուխլաեվայի և Պ.Գ.Սամորուկովայի հետևյալն են`

1. Առողջապահական խնդրախումբ.

-առողջության պահպանում և ամրապնդում

-օրգանիզմի կոփում

-հիմնական շարժումների զարգացում

2.Դաստիարակչական խնդիրների խումբ.

-բարոյա-ֆիզիկական հմտությունների ձևավորում

-բարոյա-կամային հատկությունների հատկությունների ձևավորում

-ֆիզիկական կատարելագործման պահանջմունքի ձևավորում

-կուլտուր-հիգիենիկ որակների դաստիարակություն

3.Կրթական խնդիրների խումբ.

-սեփական օրգանիզմի և առողջության մասին պատկերացումների ձևավորում

-հիմնական շարժումները կիրառելու հմտությունների ձևավորում

-ռեժիմի, հանգստի, ֆիզիկական ակտիվության մասին պատկերացումների ձևավորում

Ֆիզիկական դաստիարակության խնդիրների առաջին խմբին են դասվում առողջապահական խնդիրները:Առողջապահական խնդիրների արդյունավետ կազմակերպման կարևորագույն մանկավարժական պայմաններն են երեխայի կենսաբանական զարգացման  տարիքային և անհատական առանձնահատկություններիիմացությունն ու հաշվառումը:

Ֆիզիկական դաստիարակության խնդիրների երկրորդ խումբն են կազմում դաստիարակչական խնդիրները`ուղղված ֆիզիկական, բարոյակամային և կուլտուր-հիգիենիկ ունակությունների ձևավորմանը, ֆիզիկապես կատարելագործվելու պահանջմունքի բավարարմանը:

Երրորդ խմբին են պատկանում կրթական խնդիրները, որոնք կոչված են  երեխայի մեջ ձևավորելու գիտակից վերաբերմունք սեփական առողջության հանդեպ և առողջ ապրելակերպի հիմքեր:Կրթական խնդիրների իրականացման գործում  առաջատար դեր են խաղում  դաստիարակող մեծահասակների օրինակը:

Ֆիզիկական դաստիարակության հիմնական միջոցներն են `

-ֆիզիկական վարժություններ

-բնական գործոններ

-հիգիենիկ գործոններ

Ֆիզիկական վարժությունները նպատակային գործողությունների և գործունեության  համակարգ է` ուղղված երեխայի ֆիզիկական ընդունակությունների զարգացմանը, շարժողական կարողությունների և հմտությունների ձևավորմանըԲնական գործոնների շարքին են դասվում բնության առողջարար ուժերը/ օդը, ջուրը, հողը և արևի ճառագայթները/:Հիգիենիկ գործոններն են` ռացիոնալ սնունդը, ռեժիմը, հիգիենիկ միջավայրը և կուլտուր-հիգիենիկ ունակությունները:

Оставьте комментарий